Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
«Եկեղեցի կառուցել և հույս ունենալ, որ դրախտում քո տեղն ես ապահովում, անլրջություն է և ծիծաղելի: Դրախտում ամեն մեկն իր տեղը կունենա, երբ Աստծո առաջ կկանգնի և Տիրոջ վճիռը կլսի, թե ինքն ով է եղել իր կյանքում»:
Վրաստանի սփյուռքի նախարար Գելա Դումբաձեն ծրագրում է մեկ շաբաթով վանք մտնել: Նա հերքել է իր՝ աշխատանքից ազատվելու լուրը, պարզապես ցանկանում է մի քանի օր վանքում անցկացնել և վարչապետից մեկ շաբաթով արձակուրդ է վերցրել:
Ապրիլի 24-ից հետո պետք է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ կարծում է Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին։
Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկել է «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջին Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:
Մամոնան արամեերեն բառ է, որն անձամբ Տեր Հիսուսն է Իր քարոզության ժամանակ գործածել, ասելով. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթեոս 6,24):
Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։
Իրաքի և Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները «խաչակրաց արշավանք» են սկսել իսլամի հետ կապ չունեցող տարբեր ազգերի հատկապես քրիստոնյաների մշակույթների դեմ` միտումնավոր ոչնչացնելով հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, հուշարձաններ, եկեղեցիներ ու գրավոր արձանագրություններ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...